Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանի ուղերձը Մայիսի 9-ի առիթով

09.05.2022

 Սիրելի’ հայրենակիցներ,

Շնորհավորում եմ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 77-րդ ամյակի առիթով։

Պատմությունն ու հաղթանակն ապրում են, քանի դեռ մենք հիշում ու արժևորում ենք այն։ 77 տարի առաջ այս օրը Խորհրդային Միության ժողովուրդները միասնական հաղթանակ տարան Հայրենական մեծ պատերազմում:

Մեր պատմության օրացույցից մենք իրավունք չունենք ջնջելու նաև 1992 թվականի այս օրը, երբ հայ ժողովրդի համախմբված ջանքերով ազատագրվեց Շուշին։

Նրանք արժևորում էին հաղթանակի գաղափարը, գիտակցում, որ անկախությունն ու ազատությունը երբեք սկուտեղի վրա չեն մատուցվում։

Տարիներ անց մեր ժողովուրդը կրկին փորձության առաջ է կանգնած։
Չնայած ցավալի իրողություններին՝ մենք գլխիկոր ապրելու իրավունք չունենք, ավելին՝ տեղի ունեցածը ստիպում է վերաիմաստավորել շատ արժեքներ, ապրել ու հաղթել, իսկ դրա երաշխավորն է մեր միասնականությունն ու կամքը, մեր աշխատասիրությունն ու նպատակասլացությունը։

Հզորացնենք մեր բանակը, առաջին հերթին ՀՀ զինված ուժերը, հայ զինվորն է մեր անվտանգության երաշխավորը։

Գլուխ եմ խոնարհում բոլոր այն հերոսների առաջ, ովքեր ընկել են հայրենիքի համար պայքարում։

Աստված պահապան մեր հայրենիքին ու մեր ժողովրդին

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 11:58:45