Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Սեդրակ Թևոնյանը մասնակցել է Սպարապետ Վազգեն Սարգսյանին նվիրված միջոցառմանը

11.05.2022

Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը Արտաշատի համայնքապետ Կառլեն Մկրտչյանի և ԱԺ պատգամավոր Տաթևիկ Գասպարյանի հետ Շահումյան բնակավայրի Արտակ Համբարձումյանի անվան միջնակարգ դպրոցում մասնակցել է Սպարապետ Վազգեն Սարգսյանին նվիրված միջոցառմանը։

Դպրոցի աշակերտները ներկայացրել են Վազգեն Սարգսյանի կյանքն ու կատարած գործերը, հնչել են ստեղծագործություններ՝ նվիրված Սպարապետին։

Մարզի ղեկավարը շնորհակալություն է հայտնել հրավերքի համար և կարևորել նման միջոցառումների հաճախակի կազմակերպումը, որի միջոցով երեխաներն առավել լավ կծանոթանան մեր հերոսների կատարած հայրենանպաստ գործերին։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 17:30:27