Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզպետը հանդիպել է դպրոցականների առարկայական օլիմպիադաներում մրցանակային տեղեր զբաղեցրած աշակերտների հետ

19.05.2022

Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանն այսօր ընդունել է ՀՀ դպրոցականների ՆԶՊ առարկայի օլիմպիադայի հանրապետական փուլում մրցանակային տեղեր զբաղեցրած, ինչպես նաև ցուցաբերած գիտելիքներով առանձնացած մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների աշակերտներին և պարգևատրել նրանց։

ՀՀ դպրոցականների շախմատի 16–րդ օլիմպիադայի համայնքային փուլում անհատական բարձր արդյունքներ ցուցաբերելու համար մարզպետի կողմից պատվոգրի է արժանացել նաև Դաշտաքարի միջնակարգ դպրոցի աշակերտ Նարեկ Ղազարյանը։

Մարզպետը շնորհավորել է աշակերտներին ցուցաբերած հաջողությունների համար և մաղթել նորանոր հաղթանակներ։

«Սա չպետք է համարենք մեզ համար բացարձակ հաղթանակ և սահմանափավենք ունեցած ձեռքբերումներով, պետք է ամեն օր աշխատել, և եթե կան խնդիրներ, միասին հաղթահարենք ու շարժվենք առաջ։ Շնորհակալություն նաև ուսուցիչներին, տնօրեններին, քանի որ աշակերտների հաղթանակը նաև ձերն է։ Պետք է մի բան գիտակցել՝ կրթվելով կարող ենք կառուցել մեր երազած հայրենիքը», – իր խոսքում ասել է մարզի ղեկավարը։

Ուսուցիչներն ու աշակերտներն իրենց հերթին շնորհակալություն են հայտնել մարզպետին և մարզպետարանի կրթության բաժնի աշխատակիցներին ամենօրյա աջակցության համար։
Վերջիններս մարզպետին նաև գրքեր են նվիրել։

Սեդրակ Թևոնյանն ու մանկավարժները քննարկել են նաև ուսումնական հաստատություններում առկա խնդիրներն ու դրանց լուծմանն ուղղված առաջարկները։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 16:22:07