Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Վեդու պոլիկլինիկայում անցկացվել է «Պատվաստումը հոգատարություն է» միջոցառումը

23.05.2022

Արարատի մարզի Վեդու պոլիկլինիկայում անցկացվել է «Պատվաստումը հոգատարություն է» խորագրով միջոցառումը։

Բժշկական այս արշավն իրականացվում է ՀՀ առողջապահության նախարարության և գործընկերների՝ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի, Արարատի մարզպետարանի, Արաբկիր ԲԿ-ի և ԵԴԱԻ-ի, Հայկական արյունաբանական ասոցիացիայի, Իմունոլոգիայի հայկական ասոցիացիայի, Հայկական Կարմիր խաչի ընկերության հետ համատեղ՝ «Եվրոպական միության և ԱՀԿ միասնական գործողությունների շրջանակներում՝ աջակցելու COVID-19-ի պատվաստանյութերի ներդրման և պատվաստումների իրականացմանը Արևելյան գործընկերության երկրներում, 2021-2024թ․թ.» ծրագրի շրջանակում։

Այն ուղղված է Հայաստանի մարզերում բնակվող 65 տարեկանից բարձր, ինչպես նաև ռիսկի խմբերում ընդգրկված անձանց իրազեկմանը և պատվաստումները հասանելի դարձնելուն:

Միջոցառմանը մասնակցել և ընթացքին հետևել են Արարատի մարզպետարանի Առողջապահության և սոցիալական վարչության պետ Սուսաննա Կտրակյանը, ԱՀԿ ներկայացուցիչ Լյուդմիլա Նիազյանը, ՀՎԿԱԿ Արարատի մասնաճյուղի տնօրեն Մարիամ Սարգսյանն ու կառույցի այլ աշխատակիցներ։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 17:30:27