Նորություններ
Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանի շնորհավորական ուղերձը Հանրապետության տոնի առթիվ
28.05.2022
Սիրելի՛ հայրենակիցներ,
Այսօր նշում ենք Հանրապետության տոնը՝ Հայաստանի առաջին հանրապետության հիմնադրման օրը, ինչի առիթով շնորհավորում եմ բոլորիս։
Առաջին հանրապետությունը ստեղծվեց միջազգային բարդ իրադարձություններում։ Օրհասական պայմաններում, բայց անկախ ու ազատ պետություն ունենալու հաստատակամությամբ թուրք նվաճողների դեմ Սարդարապատի, Բաշ Ապարանի և Ղարաքիլիսիայի հերոսամարտերից հետո 1918թ. մայիսի 28-ին հռչակվեց Հայաստանի անկախությունը:
Թվում էր, թե ելք չկա, բայց մեզ հաջողվեց ստեղծել մեր պետականությունը ուժերի համախմբման շնորհիվ։
Միասնական Հայրենիք ունենալու գաղափարը մեզ փոխանցվում է սերնդից սերունդ: Այսօր էլ լինենք միասնական, հաղթահարենք բաժին հասած դժվարությունները, քայլենք անկախության ուղեգծով, ստեղծենք մեր զարգացած ու ուժեղ հայրենիքը։
Շնորհավոր Մայիսի 28։
Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը:
Կեցցե՛ համայն հայ ժողովուրդը:
Փա՛ռք հանուն Հայրենիքի բոլոր ընկածներին։