Նորություններ
Սեդրակ Թևոնյանը գերատեսչական մեդալներ է հանձնել Արտաշատի համայնքապետին և մարզի ևս 2 քաղաքացու
31.05.2022
Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանն այսօր ՀՀ պաշտպանության նախարարության գերատեսչական մեդալներ է հանձնել Արտաշատ համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանին («Ծովակալ Իսակով»), «Արարատ Ֆրութս» գյուղմթերքի շուկայի սեփականատեր Սարգիս Ներսիսյանին («Նելսոն Ստեփանյան») և բարերար Գեղանուշ Երանոսյանին («Վազգեն Սարգսյան»)։
Վերջիններս խրախուսվել են ՀՀ ՊՆ նախարարության հետ սերտ համագործակցության, բանակ-հասարակություն կապի ամրապնդման գործում ունեցած աջակցության համար։