Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզպետը խորհրդակցություն է անցկացրել դպրոցների տնօրենների մասնակցությամբ

31.05.2022

Դպրոցներում ուսումնական տարվա ավարտական գործընթացը պատշաճ կազմակերպելու նպատակով Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը խորհրդակցություն է անցկացրել մարզի հանրակրթական դպրոցների տնօրենների մասնակցությամբ։

Խորհրդակցությանը ներկա են եղել ՀՀ ոստիկանության Արարատի մարզային վարչության պետի տեղակալ Վիրաբ Հովհաննիսյանը, Արարատի մարզպետի տեղակալ Արտավազդ Նազարեթյանը, մարզպետարանի Կրթության բաժնի պետ Ալբերտ Մկրտչյանն ու վարչության մյուս պատասխանատու աշխատակիցները։

Մարզի ղեկավարը ուսումնական հաստատությունների տնօրեններին հորդորել է դպրոցներում բացառել ցանկացած տեսակի դրամահավաքությունը, վերջին դասը կազմակերպել չափազանց զուսպ և ապահովել երեխաների անվտանգությունը։ Սեդրակ Թևոնյանը շեշտել է՝ նշված ուղղությամբ մարզպետարանը խիստ վերահսկողություն է սահմանում։

Վիրաբ Հովհաննիսյանն էլ իր հերթին նշել է, որ վերջին զանգի արարողությունը պատշաճ կազմակերպելու համար ոստիկանությունն ուժեղացված ծառայություն է իրականացնելու։

Խորհրդակցությանը քննարկվել են նաև ավարտական քննությունների կազմակերպմանն ուղղված մի շարք հարցեր։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-06 17:36:48