Նորություններ
Մարզպետը Արտաշատ համայնքում մասնակցել է Երեխաների օրվան նվիրված միջոցառմանը
01.06.2022
Երեխաների միջազգային օրվա առիթով այսօր տոնական միջոցառում էր կազմակերպվել Արտաշատ համայնքի վերաբացված զբոսայգում։
Երեխաներին շնորհավորելու էին գնացել նաև Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանն ու համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանը։
Մարզպետն ու համայնքի ղեկավարը շնորհավորել են փոքրիկներին՝ մաղթելով առողջություն, անհոգ ու բարեկեցիկ մանկություն։
Տոնական օրն ուղեկցվել է ուրախ երգ ու պարով, նկարչական խաղերով, կրկեսային ծրագրերով, որոնք մեծ ոգևորություն են պատճառել փոքրիկներին: