Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզպետը հանդիպել է դպրոցականների առարկայական օլիմպիադաներում մրցանակային տեղեր զբաղեցրած աշակերտների հետ

01.06.2022

Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանն այսօր ընդունել է ՀՀ դպրոցականների «Ֆրանսերեն», «Պատմություն», «Հայոց լեզու», «Հայ գրականություն», «Ռուսաց լեզու», «Անգլերեն», «Աշխարհագրություն», «Հայոց եկեղեցու պատմություն», «Մաթեմատիկա» առարկաների օլիմպիադաների հանրապետական փուլում մրցանակային տեղեր զբաղեցրած, ինչպես նաև ցուցաբերած գիտելիքներով առանձնացած մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների աշակերտներին և պարգևատրել նրանց։

Վերոնշյալ առարկաներից օլիմպիադայի է մասնակցել մարզի հանրակրթական դպրոցներից 62 աշակերտ, որոնցից 26–ը մրցանակային տեղեր են զբաղեցրել։ Օլիմպիադաներում ունեցել ենք 1–ին կարգի դիպլոմակիր՝ 2 աշակերտ, 2–րդ կարգի՝ 4 աշակերտ, 3–րդ կարգի՝ 7 աշակերտ։

Մարզպետը շնորհավորել է աշակերտներին ցուցաբերած հաջողությունների համար և մաղթել նորանոր հաղթանակներ։

«Ամենաուժեղ զենքը գիտելիքն է, 21–րդ դարում կարելի է հաջողությունների հասնել, գտնել մեր ուրույն տեղը միայն մեր կրթության շնորհիվ։ Պետք է եռապատկենք մեր գիտելիքները, երբեք չբավարարվենք եղած հաջողություններով։ Այսօր հատուկ օր է, ձեր իրավունքների պաշտպանության օրն է։ Մեր՝ մեծերիս, պարտքն է ձեզ համար կառուցել հզոր ու ապահով երկիր, իսկ մեր երկրի ապագան ու վաղվա օրվա երաշխավորը դուք եք։ Առողջ եղեք ու երջանիկ»,– իր խոսքում ասել է մարզի ղեկավարը։

Ուսուցիչներն իրենց հերթին շնորհակալություն են հայտնել մարզպետարանին և շնորհակալագիր հանձնել մարզպետարանի Կրթության բաժնի գլխավոր մասնագետ, օլիմպիադաների համակարգող–պատասխանատու Մերի Թովմասյանին։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 11:28:15