Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արարատի մարզպետի շնորհավորական ուղերձը Երեխաների իրավունքների պաշտպանության օրվա առթիվ

01.06.2022

Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը շնորհավորական ուղերձ է հղել Երեխաների իրավունքների պաշտպանության օրվա առթիվ

Ուղերձում ասվում է.

«Սիրելի’ փոքրիկներ, այսօր ձեր իրավունքների պաշտպանության օրն է, ինչի առիթով շնորհավորում եմ բոլորիդ։

Յուրաքանչյուր երեխա իրա ընտանիքի, երկրի ապագան է ու երաշխիքը։
Ձեզանով մենք բացահայտում ենք լուսավորը, մաքուրը։ Մեծերիս պարտքն է այնպես անել, որ այդ աշխարհը ձեզ համար մնա նույնքան մաքուր ու հուսառատ։

Ձեր երազանքները նաև մերն են, միասին պետք է այն իրականացնենք՝ առաջին հերթին ստեղծելով ապահով ու բարեկեցիկ տուն, բակ, դպրոց, հայրենիք։

Սիրելի՛ երեխաներ, Ես հավատում եմ, որ դուք մեր երկիրը դարձնելու եք շատ ավելի լավը։

Սիրելի՛ փոքրիկներ, ձեզ մաղթում եմ առողջ ու երջանիկ կյանք, թող ձեր ապագան լինի ձեր երազած աշխարհը, որին կարող եք հասնել կրթության ու աշխատանքի շնորհիվ։

Ձեզ գունավոր և ուրախ օր եմ մաղթում»։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 11:28:15