Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Սեդրակ Թևոնյանը ներկա է եղել «Վերջին զանգի» միջոցառմանը

03.06.2022

 Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանն այսօր այցելել է Արալեզ համայնքի միջնակարգ դպրոց՝ շնորհավորելու շրջանավարտներին և մասնակցելու «Վերջին զանգի» արարողությանը։

Մարզպետը ջերմորեն շնորհավորել է իր հարազատ դպրոցի շրջանավարտներին՝ նրանց մաղթելով հաջողություն դեպի նոր ու լուսավոր կյանք։

«Մտնում եք ձեր կյանքի հաջորդ կարևորագույն փուլ։ Վստահ եմ՝ այս տարիների ընթացքում ձեռք եք բերել բավականին գիտելիքներ ճիշտ մասնագիտություն ընտրելու, երկրին պիտանի քաղաքացի դառնալու համար։ Ուզում եմ առանձնահատուկ շնորհակալություն հայտնել մեր ուսուցիչներին։ Ձեր աշխատանքն անգնահատելի է սերունդներ կրթելու գործում։ Սիրելի՛ շրջանավարտներ, թո՛ղ իրականանան ձեր բոլոր նպատակները, թո՛ղ հաջողությունն ուղեկցի ձեզ ողջ կյանքի ընթացքում»,– իր խոսքում ասել է Սեդրակ Թևոնյանը։

Այնուհետև մարզպետը դիտել է շրջանավարտների պատրաստած տոնական համերգ-միջոցառումը։ Վերջիններս ամփոփել են իրենց անցած ուղին ու շնորհակալություն հայտնել ուսուցիչներին հոգատարության և փոխանցած գիտելիքի համար:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 11:28:15