Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանի շնորհավորական ուղերձը շրջանավարտներին

03.06.2022

 Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը շնորհավորական ուղերձ է հղել Վերջին դասի կապակցությամբ։

Ուղերձում ասվում է.

«Սիրելի՛ շրջանավարտներ, այսօր ավարտում եք դպրոցը, վերջին զանգն ազդարարում է նոր կյանքի սկիզբը։

Մտնում եք մի նոր աշխարհ՝ խելահեղ ու գունավոր, միևնույն ժամանակ՝ բարդ և լի մարտահրավերներով։ Միշտ հիշեք՝ կյանքը գեղեցիկ է, որքան էլ այն բարդ թվա, առաջ շարժվեք ՝ ստեղծելով նորը, համարձակը, տարբերվողը։

Սիրելիներս, աշխարհը չափազանց արագ է զարգանում։ Այս արագ զարգացող աշխարհում հաջողության կարող եք հասնել գիտելիքի, անվերջ ինքնակրթվելու և զարգանալու շնորհիվ։ Գիտելիքը ձեզ առաջ է մղելու ամենուրեք՝ այսօր, վաղը և միշտ։

Խորհուրդս է ձեզ՝ սիրեք ձեր հայրենիքը, զարգացրեք այն, դարձրեք ամենալավը։ Առաջ նայեք, երբեք մի ընկրկեք փորձությունների և դժվարությունների առաջ, որքան էլ դրանք անհաղթահարելի թվան:

Ապագան ձերն է, այն ստեղծում եք հենց դուք։

Հարգելի՛ մանկավարժներ, օրը հուզական և պատասխանատու է նաև ձեզ համար։ Դուք ձեր մեծ ներդրումն ունեք դպրոցն ավարտող աշակերտների հետագա ճակատագրի կերտման գործում։ Կառավարության ծրագրերն այսօր ուղղված են նաև կրթության որակի բարելավմանն ու ուսուցչի դերի բարձրացմանը։ Վստահ եղեք՝ բարեփոխումների շղթան շարունակական է լինելու։ Շնորհակալություն ձեզ կատարած կարևոր աշխատանքի համար։

Սիրելի՛ շրջանավարտներ, ևս մեկ անգամ շնորհավորում եմ ձեզ, մաղթում եմ լուսավոր ու պայծառ ճանապարհ, երազեք, դրանք վերածեք նպատակների և հաղթեք։

Բարի ճանապարհ դեպի նոր կյանք»։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 11:28:15