Տպել
Նորություններ
Գործարկվելու է էլեկտրաշչակ
07.06.2022

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Արարատի մարզային փրկարարական վարչությունը տեղեկացնում է՝ հունիսի 8–ին՝ ժամը 11։00-12:00-ն ընկած ժամանակահատվածում, Նշավան բնակավայրում իրականացվելու է գործնական վարժանք՝ օդային տագնապի դեպքում տարհանում և պատսպարում թեմայով, որի ժամանակ գործարկվելու է նաև էլեկտրական շչակ։
Բնակիչներին խնդրում ենք չանհանգստանալ և խուճապի չմատնվել: