Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Սահմանամերձ բնակավայրում ապրող քաղաքացիները պետության աջակցությամբ կկարողանան տուն կառուցել

09.06.2022

Քաղաքացիներն այսուհետ կկարողանան սահմանամերձ բնակավայրերում կառուցել իրենց սեփական տունը՝ պետության աջակցությամբ։

Ծրագիրը նպատակ ունի նպաստել մարզային, մասնավորապես՝ սահմանամերձ գյուղական բնակավայրերում ապրելու ցանկություն ունեցող ընտանիքների բնակարանային պայմանների բարելավմանը, ինչպես նաև վարկային բեռը թեթևացնելու միջոցով հնարավորություն ընձեռել ընտանիքներին՝ բնակություն հաստատել իրենց կողմից կառուցվող բնակելի տանը և նախընտրած սահմանամերձ բնակավայրում։

Աջակցությունը կտրամադրվի հիփոթեքային վարկի մայր գումարի 12 մլն դրամի և դրա գծով մինչև 12% տոկոսադրույքի չափով հաշվեգրվող տոկոսագումարների մարման համար։

Ընդհանուր առմամբ, հիփոթեքային վարկի սպասարկման 10 տարվա ժամանակահատվածում շահառուին կտրամադրվի մինչև 20 մլն 660 հազար դրամ աջակցություն։

Միջոցառման շահառուներն են՝ ՀՀ բնակչության պետական ռեգիստրում հաշվառում ունեցող ամուսինները, որոնցից առնվազն մեկն ունի Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն (առանց տարիքային սահմանափակման և անկախ երեխա ունենալու հանգամանքից)։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 18:19:20