Նորություններ
Հիմնանորոգվում է Այգավան–Եղեգնավան ավտոճանապարհի մի մոտ 3 կմ հատվածը
17.06.2022
ՀՀ պետական բյուջեի միջոցներով հիմնանորոգվում է Տ-2-62, /Հ-8/ (Այգավան) - /Հ-11/ (Եղեգնավան) ավտոճանապարհի կմ0+100-կմ3+000 հատվածը։
Շինարարությունը կատարում է «Արարատ ճանշին» ՍՊԸ-ն, շինաշխատանքների տեխնիկական հսկողությունը՝ «Աստիճան» ՍՊԸ-ն։
Արարատի մարզով անցնող 2.9կմ երկարությամբ տեղական նշանակության ավտոճանապարհին այս պահին կատարվում են հողային, հին ասֆալտեբոնե ծածկի քանդման և նոր ասֆալտեբոնե ծածկի տեղադրման աշխատանքներ։
Նախագծով նախատեսված են նաև ճանապարհին առկա փոքր կամուրջների նորոգում։
Աշխատանքների պայմանագրային արժեքը՝ 259 մլն դրամ։
Նշենք, որ շինաշխատանքների ընթացքում կապալառուն ջրցան մեքենաներով պարբերաբար կատարում է ջրցանում՝ փոշու քանակը վերահսկելու համար։