Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզպետը շրջայց է կատարել Արարատի, Վեդու և Արտաշատի ԲԿ–ներում

21.06.2022

Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը փոխմարզպետ Արտավազդ Նազարեթյանի և մարզպետարանի Առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Սուսաննա Կտրակյանի ուղեկցությամբ այսօր այցելել է Արարատի, Վեդու և Արտաշատի բժշկական կենտրոններ։

Մարզպետը ԲԿ–ներում հանդիպումներ է ունեցել աշխատակազմի հետ՝ նրանց շնորհավորելով Բուժաշխատողի օրվա առիթով, ապա շրջել բուժհաստատություններում՝ ծանոթանալու շենքային պայմաններին, առկա խնդիրներին։

«Չափազանցություն չէ՝ դուք կորանավիրուսի դեմ պայքարում, ինչպես նաև պատերազմի օրերին հերոսական ու ահռելի աշխատանք եք կատարել՝ փրկել եք ու շարունակում եք փրկել մարդկային կյանքեր։ Բժշկի մասնագիտությունը կոչում է, և դուք պատվով ու մեծ պատասխանատվությամբ եք կատարում ձեր աշխատանքը, ինչի համար շնորհակալություն բոլորիդ։ Իմացած եղեք՝ առկա բոլոր բացերը, խնդիրները մեր ամենօրյա ուշադրության կենտրոնում են։ Առողջ եղեք, երջանիկ ու եռանդուն»,– իր խոսքում ասել է մարզի ղեկավարը։

Արարատի բժշկական կենտրոնում շրջայցի ժամանակ մարզպետին է ներկայացվել նոր շտապ բուժօգնության ամենագնացը, որը բուժհաստատությանն է հատկացվել ՀՀ առողջապահության նախարարության կողմից։ Ամբողջությամբ վերանորոգվել է նաև Արարատի պոլիկլինիկայի ուլտրաձայնային հետազոտության սենյակը։ Այն համալրվել է նաև նոր գերժամանակակից ուլտրաձայնային հետազոտության ստացիոնար սարքավորումով։ Սարքավորումը հիվանդանոցին է նվիրաբերել «Գեոպրոմայնինգ գոլդ» ՍՊԸ-ն։

Վեդու բժշկական կենտրոնում Սեդրակ Թևոնյանը ծանոթացել է ռենտգեն կաբինետի վերանորոգման աշխատանքներին։ ԲԿ–ն մարզում առաջինը համալրվել է ժամանակակից թվային ռենտգեն ստացիոնար սարքավորմամբ՝ 250 միլիոն դրամ ընդհանուր արժեքով։

Կարևորագույն այս սարքավորումը բուժհաստատությանն է տրամադրել Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը։

Կաբինետի շինարարական աշխատանքները, գրեթե, ավարտական փուլում են, սարքավորումը բնակչությանը կսկսի ծառայել առաջիկայում։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 11:28:15