Նորություններ
Հիմնանորոգվում է Այնթապ-Մխչյան-Արտաշատ-Այգավան ավտոճանապարհը
30.06.2022
Հիմնանորոգվում են Հ-8, /Մ-2/-Այնթապ-Մխչյան-Արտաշատ-Այգավան-/Մ-2/ հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ21+200-կմ 26+400 և կմ30+000-կմ33+500 հատվածները։
8.7կմ ընդհանուր երկարությամբ 2 ճանապարհահատվածներն անցնում են Արարատի մարզով։
Իրականացվել են հողային աշխատանքներ, ներկայում կատարվում են արհեստական կառուցվածքների, ճանապարհային պաստառի կառուցման աշխատանքներ։ Մեկնարկել է նաև ասֆալտբետոնե ծածկի տեղադրումը։
Հիմնանորոգումը նախատեսվում է ավարտել ընթացիկ տարվա նոյեմբերին:
կատարվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։ Աշխատանքների պայմանագրային արժեքն է մոտ 1 մլրդ 700 մլն դրամ։
Աղբյուրը՝ Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամ