Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արարատի մարզից 200 երեխա մեկնել է մանկական ճամբարներ

01.07.2022

Արարատի մարզից այսօր Հանքավանի «Խոտոր ջուր» և «Հեքիաթների կիրճ» մանկական ճամբար են մեկնել զոհված, հաշմանդամություն ստացած զինծառայողների և աշխարհազորայինների, ծնողազուրկ ու սակավ ապահովված բազմազավակ ընտանիքների դպրոցահաuակ 200 երեխաներ: Նրանք ճամբարում իրենց հանգիստը կանցկացնեն 20 օր։

Երեխաներին ճանապարհելու էր գնացել նաև Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը։

Ծրագիրն իրականացվում է ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ։

Հանգստի շրջանակում երեխաների համար կկազմակերպվի ֆիզիկական և գեղագիտական դաստիարակությանն ուղղված ճամբարային ծրագիր, որում ներառված են տարբեր միջոցառումներ` միտված դպրոցականների ճաշակի ձևավորմանը, ազգային ավանդույթների պահպանմանը, բնապահպանական, հայրենասիրական ու կարգապահական դաստիարակությանը, ստեղծագործական կարողությունների զարգացմանը:

Ընդհանուր առմամբ՝ մարզից ծրագրով այս տարի ճամբար է մեկնելու 400 երեխա։

Հանգստի մեկնող և վերադարձող երեխաներին մշտապես ուղեկցում են մարզպետարանի ստորաբաժանումների ներկայացուցիչներից ընտրված աշխատանքային խումբը, շտապօգնության ու ճանապարհային ոստիկանության աշխատակիցները։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 15:46:18