Նորություններ
Մարզպետ Սեդրակ Թևոնյանի շնորհավորական ուղերձը Սահմանադրության օրվա առիթով
05.07.2022
Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը շնորհավորական ուղերձ է հղել Սահմանադրության տոնի առիթով, որում ասվում է․
«Սիրելի’ հայրենակիցներ, շնորհավորում եմ բոլորիս մեր պետության կարևորագույն տոներից մեկի՝ Սահմանադրության օրվա առիթով։
Երկրում կայունության և հասարակության համերաշխության ապահովության չենք կարող հասնել առանց օրենքի գերակայության և սահմանադրական կարգի անվերապահ կատարման։
Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին։ Այսօր ժողովուրդն է իր կյանքի, պետության զարգացման օրակարգի ձևավորողը։ Դրա վառ ապացույցն են երկրում անցկացվող պետական և ինքնակառավարման մարմինների ընտրությունները։
Պետք է մտածել ու գործել ի շահ երկրի, պաշտպանել Սահմանադրությունն ու օգտվել սահմանադրությամբ ընձեռված հնարավորություններից։
Այսօր, առավել քան երբևէ, մեր աշխատանքներն ուղղված են և շարունակելու են ուղղված լինել բացառապես Հայաստանի քաղաքացիների՝ սահմանադրությամբ երաշխավորված իրավունքների ու ազատությունների լիարժեքորեն կյանքի կոչմանը։
Հայաստանի Հանրապետության սիրելի’ քաղաքացիներ, կրկին շնորհավորելով բոլորիս օրվա առիթով՝ մաղթում եմ խաղաղություն և բարեկեցություն»։