Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արարատի մարզպետը գերատեսչական մեդալ է հանձնել ռուսաստանաբնակ բարերարին

06.07.2022

Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանն այսօր ընդունել է ռուսաստանաբնակ բարերար, արմատներով Արարատի մարզից Քրիստինե Մարգարյանին և նրան ՀՀ ՊՆ նախարարության հետ սերտ համագործակցության, բանակ-հասարակություն կապի ամրապնդման գործում ունեցած աջակցության համար պարգևատրել «Նելսոն Ստեփանյան» մեդալով։

Մարզի ղեկավարը շնորհակալություն է հայտնել հայրենիքի համար ծանր օրերին կատարած մեծ աշխատանքի համար։

«Ձեր աշխատանքը շատ մեծ է, իսկ այս մեդալը մի փոքր գնահատական։ Յուրաքանչյուր կարևոր քայլ՝ ի նպաստ Հայաստանի, հայրենիքին ծառայություն է։ Բոլորս մեր տեղում կատարենք մեր աշխատանքը՝ ավելի լավ երկիր կառուցելու համար։ Ուզում եմ վստահ լինեք, որ բոլոր հայրենանպաստ գործերում ունեք իմ աջակցությունը»,– ասել է Սեդրակ Թևոնյանը։

Քրիստինե Մարգարյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել Սեդրակ Թևոնյանին ընդունելության համար և նշել, որ իր հիմնադրած «Միասին ուժ ենք» նախաձեռնությունը ակտիվորեն աշխատել է 44–օրյա պատերազմի օրերին և հայրենանպաստ բազմաթիվ ծրագրեր են պլանավորել, որոնք կյանքի կկոչեն առաջիկայում։

Նշենք, որ Քրիստինե Մարգարյանն ապրում և իր բարեսիրական գործունեությունն իրականացնում է Ստավրոպոլի մարզի հայ համայնքի հետ համատեղ։ Նրա հիմնած հայկական նախաձեռնությունը պատերազմի օրերին հսկայական քանակությամբ հումանիտար, առողջապահական և զինվորական նշանակության ապրանքներ է ուղարկել Հայաստան։ Վերջիններս իրենց  բարեգործական աշխատանքը շարունակում են նաև այսօր՝ աջակցելով պատերազմի վիրավորներին։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 18:19:20