Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզպետն ընդունել է մասիսցի մարզիկներին

07.07.2022

Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանն ընդունել է Մասիս համայնքից ըմբշամարտիկ Վիգեն Նազարյանին, բռնցքամարտիկներ Անահիտ Հարությունյանին, Հայկ Դովլաթյանին, Մարտին Սահակյանին և վերջիններիս մարզիչ Գևորգ Քելեշյանին։

Մարզպետը շնորհավորել է նրանց և մի շարք մրցաշարերում, այդ թվում՝ միջազգային, գրանցած հաջողությունների համար պատվոգրեր հանձնել։

«Բոլորիս հաջողությունները ի նպաստ մեր երկրի է, և ես ցանկանում եմ, որ չսահմանափակվեք գրանցած արդյունքներով, այլ ձեզ համար ավելի բարձր նշաձող սահմանեք և առաջ շարժվեք»,– ասել է Սեդրակ Թևոնյանը։

Նշենք, ըմբիշ Վիգեն Նազարյանն այս տարի հաղթել է Երիտասարդների Հայաստանի առաջնությունում, իսկ Եվրոպայի առաջնությունում գրավել է երրորդ հորիզոնականը։ Երեք բռնցքամարտիկներ էլ ՀՀ բռնցքամարտի կրտսեր տարիքի պատանիների առաջնության տարբեր քաշային կարգերում գրավել են առաջին հորիզոնականը։

Գևորգ Քելեշյանը շնորհակալություն է հայտնել մարզպետին ընդունելության և աջակցության համար՝ նշելով, որ պատանի բռնցքամարտիկների գրանցած հաջողությունները աննախադեպ են Մասիս քաղաքի համար։

Նշենք, որ մարզիկները պատրաստվում են առաջիկայում մասնակցություն ունենալ միջազգային տարբեր այլ մրցաշարերում։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-06 17:36:48