Տպել
Նորություններ
Արարատի մարզում մի շարք ճանապարհներ կհիմնանորոգվեն
14.07.2022
Կառավարությունն այսօր պահուստային ֆոնդից 11,8 մլրդ դրամ հատկացրեց պետական նշանակության ավտոճանապարհները հիմնանորոգելու համար։
Արարատի մարզում կհիմնանորոգվեն հետևյալ ճանապարհահատվածները՝
– Հ-12 հանրապետական նշանակության ավտոճանապարհի 6.2 կմ հատվածը (Մասիս, Ռանչպար),
– Հ-13 հանրապետական նշանակության ավտոճանապարհի 5 կմ հատվածը (Դաշտավան, Զորակ, Սայաթ– Նովա)։