Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հաստատվել է նպատակային կլինիկական օրդինատուրայի ծրագրի համար հատկացված մասնագիտությունների ցանկը

15.07.2022

2022 թվականի հունիսի 30-ի թիվ 956-Ն կառավարության որոշմամբ հաստատվել է նպատակային կլինիկական օրդինատուրայի ծրագրի համար հատկացված մասնագիտությունների ցանկը:

Նպատակային կլինիկական օրդինատուրայի ուսումնառությունն իրականացվում է պետական պատվերով, օրդինատորները յուրաքանչյուր ամիս ստանում են կրթաթոշակ` ՀՀ-ի նվազագույն աշխատավարձի չափով, ավարտելուց հետո մարզային բժշկական կազմակերպություններում մասնագիտական գործունեությունն իրականացվում է 3 տարի ժամկետով:

Տեղեկացնում ենք, որ 2022-2023թթ. ընդունելության նախնական գրանցման գործընթացը սկսված է: Մանրամասների և նախնական գրանցման համար հայտատուները կարող են դիմել ՀՀ առողջապահության նախարարության անձնակազմի կառավարման վարչություն` (Հասցեն` Կառավարական տուն N 3, hեռախոս.` 060-80-80-03 (1502) (1503) (1504) (1505) (1507)):

Հաստատված մասնագիտությունների ցանկը՝ ստորև։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 18:19:20