Նորություններ
Արարատի մարզի մի շարք բնակավայրերում կվերակառուցվեն խմելու ջրագծերը
21.07.2022
Կառավարության այսօրվա որոշմամբ շուրջ 2․5 մլրդ դրամ է հատկացվել համայնքների խմելու ջրի համակարգերի վերակառուցման ծրագրի շրջանակներում շինարարական աշխատանքներ իրականացնելու համար։
Ծրագրում ընդգրկված են նաև Արարատի մարզի հետևյալ բնակավայրերը՝ Արտաշատ և Մասիս քաղաքներ, Ազատավան, Բերդիկ, Բուրաստան, Շահումյան, Ոստան, Վ. Արտաշատ, Վ. Դվին, Դվին, Նոր Ուղի, Նոր Կյանք, Փոքր Վեդի, Ղուկասավան, Նոր Կյուրին, Սիսավան, Արալեզ, Արբաթ, Խաչփար և Մխչյան։
Ընդհանուր առմամբ, 2022 թվականին մեկնարկող շինարարական աշխատանքներն ամբողջ ծավալով իրականացվելու ու ավարտվելու են 2024 թվականին, որի համար կհատկացվի մոտ 6,2 մլրդ դրամ (2022թ․-ի համար՝ մոտ 2 մլրդ 468 մլն, 2023թ․-ի համար՝ 3 մլրդ 239 մլն, իսկ 2024թ․-ի համար՝ 545 մլն դրամ):