Նորություններ
Արարատի մարզն ընդգրկվել է «Հոգեկան առողջության ոլորտում հիմնական բացերի դուրսբերմանն ուղղված գործողությունների» նախագծում
26.07.2022
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը Եվրոպական հանձնաժողովի և ՀՀ առողջապահության նախարարություն հետ համագործակցությամբ մեկնարկել է Հայաստանում հոգեկան առողջության ոլորտում առկա բացերին ուղղված գործողությունների ծրագիր, որն անցկացվելու է նաև Արարատի մարզում։
«Հոգեկան առողջություն բոլորի համար» խորագրով ծրագիրը նպատակ ունի նպաստելու հակամարտությունից տուժած բնակչության համար հոգեկան առողջությանն և հոգեսոցիալական աջակցությանն ուղղված ծառայությունների հասանելիությանը՝ վերապատրաստելով առողջության առաջնային պահպանման օղակի բուժաշխատողներին։
Ծրագրի հիմնական դրույթները ներկայացնելու համար Արարատի մարզպետարանում մարզի բժշկական կենտրոնների աշխատակիցների մասնակցությամբ անցկացվել է քննարկում։
Քննարկումն անցկացրել են ՀՀ–ում Առողջապահության համաշխարհային կազմակերպության հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Մարիետա Խուրշուդյանը, մարզպետարանի Առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Սուսաննա Կտրակյանը։
Վերջիններս ընդգծել են հոգեկան առողջության կարևորությունը և ոլորտում առկա բացերին ուղղված ծրագրերի իրականացումը։