Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Խորհրդակցություն՝ ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ

25.08.2022

Արարատի մարզպետարանում այսօր տեղի է ունեցել 2022-2023 ուսումնական տարվա օգոստոսյան խորհրդակցությունը, որին մասնակցել են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, ԿԶՆԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Արտաշես Թորոսյանը, ԿՏԱԿ–ի տնօրեն Արտակ Պողոսյանը, նախարարության, մարզպետարանի ոլորտային պատասխանատուներն ու դպրոցների տնօրենները։

Փոխնախարարը ներկայացրել է կրթական համակարգում ներդրված բարեփոխումները, քննարկվել են նոր ուսումնական տարվա պատշաճ կազմակերպմանն ուղղված հարցեր։

Փոխնախարարը որպես առաջնահերթություն կարևորել է հանրակրթության նոր պետական չափորոշչի ներդրմանն ուղղված նախապատրաստական աշխատանքների ապահովումը:

Նա տեղեկացրել է, որ 2023 թվականի սեպտեմբերից փուլային կարգով այն կներդրվի հանրապետության բոլոր դպրոցներում: Որպես նախապատրաստական քայլ` նախատեսվում են ուսուցիչների վերապատրաստումներ: Նախարարի տեղակալը տեղեկացրել է, որ հանրակրթության նոր չափորոշչում ԲՏՃՄ ուղղության վրա շեշտադրում է արված, և այս համատեքստում հատուկ ուշադրություն է դարձվելու բնագիտական լաբորատորիաների արդյունավետ կիրառմանը:

Անդրադառնալով մանկավարժների ատեստավորման գործընթացին՝ Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է, որ Արարատի մարզից 311 մանկավարժ կամավոր ատեստավորման հայտ է ներկայացրել։ Այս պահին 22 մանկավարժ ատեստավորվել է։ Նրանց աշխատավարձը մեկ դրույքով աշխատելու դեպքում կազմում է շուրջ 370.000։

Փոխնախարարը ներկայացրել է նաև բուհական քննությունների արդյունքները։ Այս տարի մարզից ներկայացած 961 դիմորդներից տարբեր բարձրագույն կրթական հաստատություններ են ընդունվել 733–ը։

Այս համատեքստում մատնանշվել են այն առարկաները, որոնց ցուցանիշները խնդրահարույց են և արձանագրվել՝ լուծումները պետք է գտնել համատեղ ու շարունակական աշխատանքով։ Դպրոցներում մասնագիտական կողմնորոշման կարևորությունն ընդգծելով՝ փոխնախարարը նշել է, որ ըստ նոր չափորոշչի՝ բոլոր դպրոցներում ներդրվելու են մասնագիտական կողմնորոշման ակումբներ։


Խորհրդակցությունն ամփոփվել է հարց ու պատասխանով:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 11:28:15