Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզպետ Սեդրակ Թևոնյանի շնորհավորական ուղերձը Գիտելիքի և դպրության օրվա առիթով

01.09.2022

Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը շնորհավորական ուղերձ է հղել Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ։

Ուղերձում ասվում է.

«Սիրելինե՛րս, այսօր սեպտեմբերի 1-ն է՝ Գիտելիքի և դպրության օրը, ինչի առթիվ ջերմորեն շնորհավորում եմ բոլորիդ:

Միայն լավ կրթությամբ է հնարավոր հասնել առաջընթացի։ Կհզորանանք միայն միասին՝ լավ գիտելիքի, գործադրած ջանքի արդյունքում, նրանց շնորհիվ, ովքեր, մանկավարժ են՝ հավատարիմ ուսուցչի կոչմանը, նրանց շնորհիվ, ովքեր անվերջ սովորում են ու սովորեցնում, ովքեր գիտեն գիտելիքի դերն ու արժեքը։

Երբեք ու երբեք չսահմանափակվեք ձեռք բերած հաջողությամբ, քանի որ սովորելու բան բոլորս միշտ ունենք՝ անկախ տարիքից։ Աշխարհը խելահեղ տեմպով է զարգանում և այդ հոսքի մեջ մեր տեղը գտնելու միակ ճանապարհը գիտելիքն է։

Սիրելիներս, ևս մեկ անգամ շնորհավորելով բոլորիս, մաղթում եմ հաջողություն, իղձերի ու նպատակների իրականացում։

Գիտելիքի ճանապարհը երբեմն հեշտ չէ, բայց այն անցեք վստահ, ապագան հենց ձերն է»։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 18:18:23