Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ԱԻՆ–ը ուսումնական վարժանք է անցկացրել Արարատի մարզում

06.09.2022

ԱԻՆ Արարատի մարզային փրկարարական վարչությունն Արտաշատի 3–րդ միջնակարգ դպրոցում այսօր անցկացրել է իրականին մոտ հատուկ տակտիկական ուսումնավարժանք, որին հետևել են նաև Արարատի մարզպետի տեղակալ Վլադիմիր Խաչատրյանն ու Արտաշատ համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանը։

Մասնակցել են նաև «Գազպրոմ Արմենիայի» աշխատակիցներն ու շտապօգնության մեկ բրիգադ:

Սցենարի համաձայն` դպրոցում տեղի էր ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ։ Դեպքի վայր ժամանած ծառայությունները տարահանել են աշակերտներին և դպրոցի անձնակազմին, կանխել գազի արտահոսքը և մարել բռնկված հրդեհը:

Նախնական գնահատականով՝ վարժանքի մասնակիցները գերազանց են իրականացրել իրենց առջև դրված խնդիրը:

Փոխմարզպետն ու համայնքապետը շնորհավորել են ԱԻՆ աշխատակիցներին մասնագիտական տոնի առիթով և կարևորել նմանօրինակ ուսումնավարժանքների հաճախակի անցկացումը, որը թույլ կտա աղետների ժամանակ արագ կազմակերպել քաղաքացիների անվտանգ տարհանումը։

Մասնագիտական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար ԱԻՆ մի շարք աշխատակիցներ պարգևատրվել են Արտաշատ համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանի կողմից։

Նշենք, որ ԱԻՆ Արարատի մարզային փրկարար վարչությունն այսօր նմանօրինակ վարժանքներ է իրականացել նաև Երասխ բնակավայրում և Մասիս քաղաքում։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 18:19:20