Տպել
Նորություններ
Գինեվետում հիմնանորոգվում են բնակելի շենքերի տանիքները
04.10.2022
Կառավարության 2021 թվականի սուբվենցիոն ծրագրերով Վեդի համայնքի Գինեվետ բնակավայրում հիմնանորոգվում են երկու բազմաբնակարան բնակելի շենքերի տանիքները։
Աշխատանքներն իրականացվում են բնակավայրի 3–րդ փողոցի 4–րդ և 5–րդ շենքերում։
Ծրագրերի ընդհանուր արժեքը կազմում է ավելի քան 17 միլիոն ՀՀ դրամ, որից 70%–ը հատկացնում է համայնքը, 30%–ը՝ Կառավարությունը։
Ծրագրերն ավարտական փուլում են։