Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանի շնորհավորական ուղերձն Ուսուցչի օրվա առիթով

05.10.2022

 Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուսուցչի օրվա առիթով։

Ուղերձում ասված է․ 

«Սիրելի՛ ուսուցիչներ,

Շնորհավորում եմ ձեզ Ուսուցչի օրվա առիթով։

Պետության առաջնահերթություններից է կրթական համակարգի բարելավումը, ուսուցչի դերի ու նշանակության բարձրացումը։ Դա է փաստում այս տարի մեկնարկած ուսուցիչների կամավոր ատեստավորումը։ Արարատի մարզում այս պահին ունենք կամավոր ատեստավորում անցած 22 մանկավարժ, գործընթացն էլ ակտիվ փուլում է, ինչը շատ ոգևորող է։

Կա որակյալ կրթական համակարգ, կա ուժեղ պետություն․ սա մեր առաջնահերթություններից է, ու համակարգը զարգացնելու բարեփոխումների շղթան շարունակական բնույթ է կրելու։

Սիրելի՛ ուսուցիչներ, ձեզ բախտ է վիճակված լինելու մեր ժամանակների Ուսուցիչը։ Շարունակեք հավատարիմ մնալ ձեր առաքելությանը, կրթեք և դաստիարակեք սերունդներ, որոնք վստահաբար իրենց ժամանակների հաղթող ու առաջնորդ են լինելու:

Շնորհակալություն ձեզ մեծ ու կարևոր աշխատանքի համար:

Կրկին շնորհավորում եմ ձեզ այսօրվա լուսառատ տոնի առթիվ:
Առողջություն, բարեկեցություն և ամենայն բարիք ձեզ և ձեր ընտանիքներին»:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 17:33:36