Նորություններ
Միջին նորոգման աշխատանքներ՝ Մ-2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհին
24.10.2022
Մ-2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական նշանակության
ավտոճանապարհի 28+900 կմ - 36+212 կմ հատվածում (աջ և ձախ գոտիներ՝ մոտ 14, 6կմ ընդհանուր երկարությամբ) կատարվում են միջին նորոգման աշխատանքներ։
Կապալառու կազմակերպությունն է «Լեոպոլդ և ընկերներ» ՍՊԸ-ն, տեխնիկական հսկողությունը կատարում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։
Նորոգվող ճանապարհի որոշ հատվածներում իրականացվել է ասֆալտբետոնե շերտի ֆրեզում, փոսային նորոգում, այժմ ընթանում են ասֆալտապատման աշխատանքները։
Ֆինանսավորումը կատարվել է ՀՀ պետական բյուջեից։
Աշխատանքների արդյունքում աղացած (ֆրեզ) ասֆալտը տրամադրվում է մարզպետարանին, ինչը և վերջիններիս անմիջական հսկողությամբ հատկացվում է քաղաքային կամ գյուղական բնակավայրերին՝ անանցանելի ճանապարհները, հասարակական նշանակության տարածքները բարեկարգելու նպատակով:
Աղբյուրը՝ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամ