Նորություններ
Սուբվենցիոն ծրագրով Վեդի քաղաքում կառուցվում է կոյուղագիծ
08.11.2022
Կառավարության 2022 թվականի սուբվենցիոն ծրագրերով կառուցվում է Վեդի քաղաքային բնակավայրի «Անդրանիկավան» թաղամասի Սարիբեկ Վարդանյան, Անդրանիկ Օզանյան, Գևորգ Չաուշ, Նելսոն Ստեփանյան, Սողոմոն Թեհլերյան, Հովհաննես Բաղրամյան, Վարդան Փրվեյան, Արտակ Գալստյան, Ալեքսանդր Գուբուշկինի, Սերժիկ Հակոբյան փողոցների կոյուղագիծը։
Ծրագրերի ընդհանուր արժեքը կազմում է 112,4 միլիոն դրամ, որից 40%–ը հատկացնում է համայնքը, 60%–ը՝ Կառավարությունը։