Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանի ուղերձը ՏԻՄ օրվա առթիվ

10.11.2022

     Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը շնորհավորական ուղերձ է հղել Տեղական ինքնակառավարման մարմինների օրվա առթիվ։

     Ուղերձում ասվում է․

     «Տեղական ինքնակառավարման մարմինների հարգելի՛ ներկայացուցիչներ, շնորհավորում եմ մասնագիտական օրվա կապակցությամբ։

ՀՀ–ում 1996 թվականին այս օրը ներդրվեց ՏԻՄ համակարգը, այս ամբողջ ընթացքում համակարգը բարեփոխումների ենթարկվեց, կարևորագույն քայլերից մեկն էլ համայնքների խոշորացումն էր։

Արդյունքում ձևավորվում են սոցիալ–տնտեսական առավել մեծ ներուժ ունեցող համայնքներ, ընդլայնվում են կարողությունները, սուբվենցիոն ծրագրերի մշակումն ու իրականացումը։

Միայն այս տարի Արարատի մարզում իրականացվում են 6,7 միլիարդ դրամի սուբվենցիոն ծրագրեր, որը նախորդ տարիների համեմատ բավականին մեծ է։ 2023 թվականին էլ համայնքներից սուբվենցիոն 39 ծրագրային հայտ է ներկայացվել, որոնց նախնական արժեքը կազմում է 22,9 միլիարդ դրամ։

Համայնքային հարգելի աշխատակիցներ, ոլորտում աշխատանքը պահանջում է մեծ պատասխանատվություն, դիմացկունություն և ամենօրյա հոգատարություն:

Հարգելի՛ գործընկերներ, նույնքան սրտացավորեն շարունակեք ձեր գործունեությունը, հավատացե՛ք, չկա ավելի պատվաբեր աշխատանք, քան պետությանն ու մարդկանց ազնվորեն ծառայելը։

Շնորհավորելով համայնքի բոլոր ղեկավարներին, ավագանու անդամներին և այս ոլորտի բոլոր աշխատակիցներին՝ մաղթում եմ խաղաղություն, բարեկեցություն և նորանոր հաջողություններ ինքնակառավարման հետագա ամրապնդման գործում»:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 18:18:23