Նորություններ
Կառավարության սուբվենցիոն ծրագրով հիմնանորոգվել է Մասիսի թիվ 1 մանկապարտեզը
18.11.2022
Արարատի մարզի Մասիս քաղաքի թիվ 1 մանկապարտեզը հիմնանորոգումից հետո երկուշաբթի օրվանից կվերսկսի իր աշխատանքները։ Կրթօջախի վերաբացման արարողությանն այսօր ներկա են եղել Արարատի մարզպետարանի աշխատակիցներն ու Մասիսի համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանը։
Մանկապարտեզը ամբողջովին վերանորոգվել է Կառավարության 2021 թվականի սուբվենցիոն ծրագրով՝ պետություն–համայնք 50%-50% համաֆինանսավորմամբ։
Գույքը ձեռք է բերվել «Focus on Children Now» բարեգործական կազմակերպության աջակցությամբ։
Նշենք, որ մանկապարտեզը գտնվում էր վթարային վիճակում, վերաբացումից հետո այստեղ կգործի 8 խումբ՝ նախկին 3-ի փոխարեն, ավելի շատ երեխաներ կհաճախեն նախադպրոցական ուսումնական հաստատություն, կավելանան աշխատատեղեր: Բարեկարգ և գեղեցիկ նախակրթական հաստատություն ունենալու համար ծախսվել է 145917,47 դրամ։