Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզպետը մանկապարտեզում հետևել է ԱԻՆ–ի կազմակերպած գործնական վարժանքին

07.12.2022

Արտաշատ համայնքի Աբովյան բնակավայրի մանկապարտեզում ԱԻՆ Արարատի մարզային փրկարարական վարչությունը «Աղետների դիմակայության օր» միջոցառումների շրջանակներում անցկացրել է գործնական վարժանք՝ «Տարհանման իրականացում» թեմայով:

Միջոցառմանը ներկա են եղել Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը, Արտաշատ համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանը, Արարատի ՄՓՎ պետ, փ/ծ փոխգնդապետ Արսեն Ղուկասյանը, Աբովյանի վարչական ղեկավար Ավետիք Հարությունյանը և այլք։

Մինչ վարժանքին անցնելը մանկապարտեզի սաները ներկայացրել են երկրաշարժի և այլ աղետների դեպքում ճիշտ գործելու և դրանց հետևանքներից հնարավորինս խուսափելու վերաբերյալ ստացած գիտելիքները։

Այնուհետև իրականացվել է գործնական վարժանք։ Համաձայն սցենարի՝ երկրաշարժի ժամանակ մանկապարտեզ ժամանած Փրկարար ծառայության և Շտապօգնության աշխատակիցները տարհանել են սաներին և մանկապարտեզի անձնակազմին, վերջիններիս տեղափոխել անվտանգ տարածք և առաջին բուժօգնություն ցուցաբերել տուժածներին:

Մարզի ղեկավարը շնորհակալություն է հայտնել փրկարար և շտապօգնության ծառայությունների աշխատակիցներին և կարևորել նմանօրինակ միջոցառումների անցկացումը, որը կնպաստի հնարավոր աղետների ժամանակ արագ ու արդյունավետ գործել և կանխել հետևանքները:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 18:19:20