Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՄԻՊ–ը Արարատում կիրականացնի քաղաքացիների ընդունելություն

07.12.2022

 Դեկտեմբերի 10-ը նշվում է որպես Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օր։

Օրվա առիթով ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի կողմից նախաձեռնվել են մարզային այցելություններ ու քաղաքացիների ընդունելություններ, որոնց ընթացքում անձանցից կընդունվեն անհատական դիմումներ, ըստ անհրաժեշտության կտրամադրվի խորհրդատվություն և կիրականացվի ուղղորդում։

Հանդիպման մասնակիցներին Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները կներկայացնեն նաև Պաշտպանի սահմանադրական մանդատը:

Արարատի մարզի հարգելի՛ բնակիչներ, տեղեկացնում ենք, որ Արարատի մարզում քաղաքացիների ընդունելությունը կկազմակերպվի ՀՀ Արարատի մարզպետարանի նիստերի դահլիճում, դեկտեմբերի 10-ին՝ ժամը 12:00-18:00-ը:

Հասցեն՝ ՀՀ Արարատի մարզ, ք. Արտաշատ, Օգոստոսի 23-ի փողոց, 60:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 18:19:20