Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզպետ Սեդրակ Թևոնյանը շրջայց է կատարել Արարատ համայնքի դպրոցներում

15.12.2022

ՀՀ Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանն աշխատանքային այցով եղել է Արարատ համայնքի Երասխ, Արարատ, Արմաշ բնակավայրերի միջնակարգ դպրոցներում, ծանոթացել Կառավարության աջակցությամբ դպրոցներում իրականացված տարբեր աշխատանքներին։

Երասխի միջնակարգ դպրոցում Կառավարության ֆինանսավորմամբ փոխվել է դպրոցի տանիքը, իսկ Արմաշի դպրոցն ամբողջությամբ պարիսպապատվել է։

Մարզի ղեկավարը դպրոցներում ծանոթացել է նաև թաքստոցների վիճակին, ինչպես նաև առկա հրատապ այլ խնդիրներին։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 11:15:57