Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզպետն ընդունել է ըմբշամարտիկ Արսեն Հարությունյանին

16.12.2022

Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանն այսօր ընդունել է Աշխարհի Մ23 տարեկանների առաջնության կրկնակի հաղթող ազատ և հունահռոմեական ոճի ըմբշամարտիկ Արսեն Հարությունյանին։

Մարզի ղեկավարը շնորհավորել է չեմպիոնին՝ խոստանալով իր լիազորությունների շրջանակում աջակցել մարզիկին իր հետագա կարիերայում, ինչպես նաև մարզում սպորտի առավել զարգացմանը։

«Մեր յուրաքանչյուրի գործը հօգուտ Հայաստանի զարգացման է։ Երբեք չսահմանափակվեք ձեռք բերված հաջողություններով, ձեր առջև միշտ բարձր նշաձողեր սահմանեք։ Ուզում եմ վստահ լինեք, որ Կառավարությունն այսօր ամեն բան անում է, որպեսզի սպորտը Հայաստանում առավել զարգացած լինի։ Շնորհակալություն մեր հայրենիքի անունը բարձր պահելու համար», – իր խոսքում ասել է մարզպետ Թևոնյանը։

Մարզիկն էլ իր հերթին է շնորհակալություն հայտնել մարզպետին հանդիպման, ինչպես նաև յուրաքանչյուր հարցում աջակցություն ցուցաբերելու համար։

Արսեն Հարությունյանն այս տարի նվաճել է Մ23 տարեկանների աշխարհի առաջնության հաղթողի կոչումը։ Մարզիկը երկրորդ անգամ է հռչակվում աշխարհի մինչև 23 տարեկանների չեմպիոն: Նախորդ անգամ Արսենն այս տիտղոսին արժանացել էր 2021 թվականին Բելգրադում անցկացված առաջնությունում։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-30 11:28:46