Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Սեդրակ Թևոնյանը շնորհավորական ուղերձը Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվա առթիվ

20.12.2022

ՀՀ Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը շնորհավորական ուղերձ է հղել Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվա առթիվ:

Ուղերձում ասվում է․

«Հայաստանի ազգային անվտանգության մարմինների հարգելի՛ աշխատողներ,
Շնորհավորում եմ ձեզ և համակարգի վետերաններին մասնագիկական տոնի կապակցությամբ:

Մեծ է ձեր ավանդը մեր պետության և հասարակության դեմ ուղղված սպառնալիքների չեզոքացման գործում: Շատ հաճախ ձեր կատարած լրջագույն աշխատանքները մնում են գաղտնի կամ դրանց մասին հանրությունը իրազեկվում է տարիներ անց, սակայն դրանք էական ազդեցություն են թողնում պետության անվտանգության և զարգացման հետագա ընթացքի վրա:

ԱԱԾ հարգելի աշխատակիցներ, շնորհակալություն ձեզ, որ մեծ պատասխանատվությամբ կատարում եք ՀՀ սահմանների անառիկության պահպանման, ինքնիշխանության, տարատեսակ չերևացող սպառնալիքներից մեր երկրի պաշտպանելու գործը։

Շնորհավորելով տոնի կապակցությամբ՝ մաղթում եմ ձեզ քաջառողջություն, նորանոր ձեռքբերումներ՝ ի շահ Հայաստանի ժողովրդի և պետության»:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 18:19:20