Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Տեղի է ունեցել մարզխորհրդի տարեվերջյան նիստը

21.12.2022

Արարատի մարզպետարանում տեղի է ունեցել մարզխորհրդի 2022 թվականի տարեվերջյան նիստը, որը վարել է մարզպետ Սեդրակ Թևոնյանը:

Նիստին ներկա են եղել համայնքների ղեկավարները, փոխմարզպետները, մարզպետարանի ստորաբաժանումների պատասխանատուները։
Մարզպետարանի Զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի պետ Վարդան Սաֆարյանը ներկայացրել է մարզի տարածքային համաչափ զարգացման և համայնքների ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված 2022 և 2023 թվականների սուբվենցիոն ծրագրերի վերաբերյալ տեղեկատվություն։

Ամփոփելով կատարված աշխատանքները՝ վերջինս զեկուցել է, որ անցնող տարում մարզի համայնքներից Կառավարություն է ներկայացվել 37 ծրագրային հայտ, որոնցից հավանության են արժանացել 19–ը՝ ընդհանուր 6,7 միլիարդ դրամ արժեքով։

Ըստ Վարդան Սաֆարյանի՝ համայնքներում ծրագրերի մեծ մասն ավարտական փուլում են, որոշ ծրագրերի իրականացումը որոշակի պատճառներով կավարտվի հաջորդ տարի։

2023 թվականին էլ մարզի 5 համայնքներից ներկայացվել է ավելի քան 39 ծրագրային հայտ՝ շուրջ 22,9 միլիարդ դրամի, որը բացառիկ է վերջին տարիների համեմատ։

Մարզպետ Սեդրակ Թևոնյանը գոհունակություն է հայտնել սուբվենցիոն ծրագրերի թվերի հետ կապված, մարզպետարանի համապատասխան բաժնի աշխատակիցներին հանձնարարել խստագույնս հետևել իրականացվելիք ծրագրերի ողջ ընթացքին, որպեսզի պահպանվեն աշխատանքների իրականացման ժամկետներն ու որակը։

«Պետք է բացառենք որևէ անորակ աշխատանք։ Խստագույնս հետևեք կատարվող աշխատանքներին, քաղաքացին պետք է իրապես զգա փոփոխությունը»,– ասել է մարզի ղեկավարը։

Նիստին անդրադարձ է կատարվել նաև գյուղատնտեսական պետական աջակցության ծրագրերի և դրանց իրազեկմանը, խաղողի մթերման գործընթացին, համայնքներում վարձավճարների գանձմանը և բազմաթիվ այլ խնդիրներին առնչվող հարցերի:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 18:19:20