Նորություններ
Մարզպետը խորհրդակցություն է անցկացրել դպրոցների տնօրենների մասնակցությամբ
26.12.2022
Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը մարզի հանրակրթական դպրոցների տնօրենների, ուսուցիչների մասնակցությամբ խորհրդակցություն է անցկացրել:
Խորհրդակցությանը մասնակցել են մարզպետարանի աշխատակազմի գլխավոր քարտուղար Արթուր Մկրտչյանը, Կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մարտին Մանուկյանը։
Քննարկվել են 2022-2023 թվականների ուսումնական տարվա աշխատանքների առանձնահատկությունները, դպրոցական սննդի մատակարարմանը, դպրոցների նյութատեխնիկական բազայի հարստացմանը, հունվարին տեղի ունեցող պետական միասնական ավարտական քննություններին ու առկա այլ խնդիրներին առնչվող հարցեր:
«Տարվա ընթացքում փորձել ենք լուծում տալ առաջնահերթ խնդիրներին, բայց դեռ առկա բացեր ունենք, որոնք մեր ուշադրության կենտրոնում են, և ըստ առաջնահերության, կփորձենք դրանց լուծում տալ», - իր խոսքում ասել է Սեդրակ Թևոնյանը:
Մարզի ղեկավարը շեշտել է դպրոց-մարզպետարան ամենօրյա փոխհամաձայնեցված աշխատանքի անհրաժեշտությունը. «Իմ, մարզպետարանի պատասխանատու աշխատակիցների աջակցությունը շարունակելու եք ստանալ բարձր մակարդակով: Փոխհամաձայնեցված աշխատանք պետք է տանենք, առկա խնդիրները անմիջապես վեր հանենք և լուծում տանք»:
Մարզի ղեկավարը շնորհավորել է նաև գալիք Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առիթով՝ մաղթելով քաջառողջություն, խաղաղություն և երջանկություն։
Հանդիպման վերջում տեղի է ունեցել հարց ու պատասխան: