Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Նախարարի շնորհակալագրով է պարգևատրվել Արարատի մարզպետարանի քարտուղարության վարչության պետ Մարինե Ստեփանյանը

27.12.2022

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀ մարզպետարանների զորահավաքային նախապատրաստության ստորաբաժանումների ղեկավարների և մշտական հիմունքներով պետական և ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկությունների հետ առնչվելու պարտականությունները կատարող աշխատակիցների հետ հանդիպում։

Հանդիպման ժամանակ ամփոփվել է 2022 թվականի ընթացքում կատարված աշխատանքը և նախանշվել են եկող տարվա անելիքները:

Կատարած աշխատանքների համար նախարարը շնորհակալագիր է հանձնել նաև Արարատի մարզպետարանի քարտուղարության պետ Մարինե Ստեփանյանին։

Գնել Սանոսյանը շնորհակալություն է հայտնել կատարված աշխատանքի համար, հորդորել աշխատանքում դրսևորել առավելագույն զգոնություն և պատասխանատվություն՝ հաշվի առնելով երկրի առաջ ծառացած մարտահրավերները։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 18:19:20