Նորություններ
Արտաշատում ֆուտբոլի դպրոց կկառուցվի
29.12.2022

Գործադիրի որոշմամբ՝ ԿԳՄՍ նախարարության 2022 թվականի բյուջեն կավելացվի 2,5 մլրդ դրամով: Որոշմամբ նախատեսվում է գումարը հատկացնել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային՝ «2023-2024 թթ. ընթացքում Հայաստանի երեք մարզերում և Երևանում ֆուտբոլի դպրոցների կառուցման» ծրագրի իրականացման համար:
Հայաստանում ֆուտբոլի ենթակառուցվածքների զարգացման նպատակով նախատեսվում է դպրոց կառուցել նաև Արարատի մարզի Արտաշատ քաղաքում։
Դպրոցը կլինի արհեստական կամ բնական խաղադաշտերով, անհրաժեշտ հարակից շինություններով, փակ մարզադահլիճներով: