Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզպետ Սեդրակ Թևոնյանի շնորհավորական ուղերձը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առիթով

31.12.2022

Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամ։

Ուղերձում ասվում է.

«Սիրելի’ հայրենակիցներ,
Ավարտին է մոտենում ևս մեկ տարի՝ մեր երկրի համար կրկին լի մարտահրավերներով ու փորձություններով։ Ցավոք, այս տարի էլ ունեցանք կորուստներ։

Խոնարհվում եմ իրենց կյանքը հայրենիքի համար զոհաբերած մեր եղբայրների հիշատակին, շուտափույթ առողջություն բոլոր վիրավորներին։
Սիրելիներս, Ամանորը հույսի, հավատի, նվիրական երազանքների իրականացման տոն է։

Եվ ես վստահ եմ՝ հաղթահարելու ենք մեզ բաժին հասած բոլոր փորձությունները։
Վստահ եմ՝ կարող ենք անխոցելի սահմաններով, ամուր ու առավել ուժեղ հայրենիք ունենալ։

Արարատի մարզի սիրելի’ բնակիչներ, անցնող 2022 թվականին մարզում քաղաքացու կյանքը բարելավող մի շարք կրթական, գյուղատնտեսական, համայնքների ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրեր են իրականացվել։ Այսքանով, սակայն, բոլոր խնդիրները լուծված չեն, շատ անելիքներ ու ծրագրեր ունենք նաև հաջորդ տարի, որի արդյունքը ձեզ համար անպայման տեսանելի կլինի։

Առանձնահատուկ ուզում եմ շնորհավորել սահմանին կանգնած մեր ընկերներին, Արցախահայությանը, որն այս պահին Ադրբեջանի հակահայ քաղաքականության արդյունքում շրջափակման մեջ է։

Սիրելիներս, թող 2023 թվականը մեր երկրի, մեր ժողովրդի համար լինի խաղաղության, հաջողության ու լիության տարի։

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ»։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 18:19:20