Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արարատի մարզում մեկնարկել է ձմեռային առաջին զորակոչը

10.01.2023

 Արարատի մարզում այսօր մեկնարկել է 2023 թվականի ձմեռային զորակոչը:

Մարզի զորակոչիկներին ճանապարհելու էին գնացել Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը, Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը, Արտաշատ համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանը, ՀՀ ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանը ու ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Արարատի մարզի տարածքային ստորաբաժանման ղեկավար, գնդապետ Արմեն Հովսեփյանը։

Մարզի ղեկավարը ծառայության մեկնող տղաներին կոչ է արել բարձր ոգով մեկնել հայրենիքը պաշտպանելու՝ մաղթելով խաղաղ և անփորձանք ծառայություն:

«Տղերք, հայրենիքին ծառայելուց ավելի բարձր պատիվ չկա, քանի որ հայրենիքից առավել թանկ ոչինչ չունենք։ Խաղաղության միակ ճանապարհը ուժեղ ու միասնական լինելն է։ Իմ խնդրանքը ձեզ՝ եղեք զգոն, ծառայակիցներին վերաբերվեք ինչպես ձեր եղբորը, թև ու թիկունք եղեք միմյանց։ Հարգելի ծնողներ, ձեզ էլ մաղթում եմ ամուր կամք, համբերություն։ Թող խաղաղություն լինի մեր երկրում, Աստված պահապան բոլորին»,– իր խոսքում ասել է մարզպետ Թևոնյանը։

Նորակոչիկներին բարի ծառայություն են մաղթել նաև համայնքի ղեկավարներն ու ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Արարատի մարզի տարածքային ստորաբաժանման ղեկավարը։
Տղաները ստացել են նաև քահանայի օրհնությունը։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-06 17:36:48