Նորություններ
Մարզպետ Սեդրակ Թևոնյանն ընդունել է ՀՀ–ում Նիդերլանդների արտակարգ և լիազոր դեսպանին
18.01.2023
Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանն այսօր ընդունել է Հայաստանում Նիդերլանդների արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Սխերմերսին։
Ողջունելով դիվանագետին՝ մարզի ղեկավարը ուրախություն է հայտնել, որ Երևանում արդեն գործում է Նիդերլանդների դեսպանություն, ինչը, ըստ նրա, երկու երկրների միջև համագործակցության զարգացման նոր հնարավորություններ է բացում:
Դեսպան Սխերմերսն իր հերթին շնորհակալություն է հայտնել մարզպետին ընդունելության համար և նշել, որ կներդնի իր առավելագույն ջանքերը հայ-նիդերլանդական կապերը սերտացնելու ուղղությամբ:
Երկուստեք քննարկել և հեռանկարային են համարել Արարատի մարզի և Նիդերլանդների թագավորության տարբեր շրջանների միջև տնտեսության, տեղեկատվական տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, զբոսաշրջության ոլորտներում համագործակցությունը: