Նորություններ
Սեդրակ Թևոնյանը Արտաշատ համայնքում ներկա է գտնվել Բանակի օրվան նվիրված միջոցառմանը
28.01.2023
Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանն Արտաշատի Ամո Խարազյանի անվան թատրոնում մասնակցել է Բանակի օրվան նվիրված երեկոյին։
Միջոցառմանը ներկա են եղել նաև Արտաշատ համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանը, Ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանը, ուժային կառույցների ներկայացուցիչներ, Արտաշատի զորամասի զինվորներ, պատերազմների մասնակիցներ, անմահացած հերոսների ընտանիքների անդամներ:
Երեկոյին «Հարսանիք լեռներում» խորագիրը կրող համերգային ծրագրով հանդես է եկել «Բոհեմ» գրական-երաժշտական քառյակը: