Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արարատի մարզպետի շնորհավորական ուղերձը Բանակի օրվա առիթով

28.01.2023

Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը շնորհավորական ուղերձ է հղել Բանակի օրվա առթիվ։

Ուղերձում ասվում է.

«Սիրելի՛ հայրենակիցներ,
Զինված ուժերի հարգելի ներկայացուցիչներ,
Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կազմավորման 31-րդ տարեդարձի կապակցությամբ:

Հայոց բանակը հայ զինվորն է, սպաները, հրամանատարները, գեներալները, զինվորական կանայք, ազատամարտիկները, ովքեր անքուն բազմաթիվ գիշերներ են անցկացնում խրամատում՝ զենքը ձեռքին, ովքեր այսօր էլ իրենց կյանքը չեն խնայի՝ հանուն մեզ, հանուն մեր հայրենիքի։

Այսօր մեր երկրի, Զինված ուժերի համար բավականին բարդ ժամանակներ են։ Ի հեճուկս բազմաթիվ մարտահրավերների՝ պետք է առաջ շարժվենք։ Կառավարությունը բարեփոխումների մեծածավալ ծրագրեր է նախատեսել բանակում, և ես վստահ եմ՝ մեզ հաջողելու է գնալ զարգացման ճանապարհով՝ ունենալով առավել մարտունակ բանակ։

Բոլորս պետք է միասնական լինենք բանակի հետ, համախմբվենք բանակի շուրջ՝ ամուր պահելով նրա թիկունքը։

Մենք արժանվույն ենք գնահատում մեր հերոս տղաների կատարած սխրանքները, ովքեր մինչև վերջ պայքարել են հանուն հայրենիքի անվտանգության և ինքնիշխանության պահպանման։

Խոնարհումս պատերազմի դաշտում ընկած բոլոր հերոսների առաջ։ Ուժ ու կորով եմ մաղթում մեր զինվորներին, սպաներին ու գեներալներին, շուտափույթ ապաքինում՝ բոլոր վիրավորներին։ Բոլորիդ հետ միասին աղոթում և սպասում եմ գերության մեջ գտնվող մեր եղբայրների վերադարձին։

Աստված պահապան մեր երկրին, մեր զինվորին»։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 17:30:27