Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզպետն ու ԿԳՄՍ փոխնախարարը մասնակցել են Աբովյանի դպրոցի նոր վերանորոգված մարզադահլիճի բացմանը

31.01.2023

Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանի հետ մասնակցել է Արարատի մարզի Արտաշատ համայնքի Աբովյանի միջնակարգ դպրոցի՝ նոր վերանորոգված մարզադահլիճի բացմանը:

Հանդիսավոր արարողությանը ներկա են եղել նաև Արտաշատ համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանը, Արարատի մարզպետի տեղակալ Արտավազդ Նազարեթյանը, ՀՀ-ում Հնդկաստանի փոխդեսպան Թեջաս Փագարը, «Արի գյուղ, գյուղում կյանք կա» նախաձեռնության հեղինակ Անահիտ Գևորգյանը և այլք:

Աբովյանի միջնակարգ դպրոցի մարզադահլիճի վերանորոգման գործում ներգրավվել են մի շարք անհատ բարերարներ: Վերանորոգվել է մարզադահլիճի սպորտային հատակը և հանդերձարանները, լուծվել է ջեռուցման ու լուսավորության հարցը:

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ լուծվել է մարզադահլիճի գույքային հագեցվածության խնդիրը. դպրոցն արդեն ունի թենիսի սեղան, մագլցման պարաններ, վոլեյբոլի ցանց, տարբեր մարզաձևերի գնդակներ:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը կարևորել է նմանօրինակ նախաձեռնությունները՝ միևնույն ժամանակ ընդգծելով, որ Կառավարությունը նոր դպրոցների, մանկապարտեզների կառուցման ու հիմնանորոգման լայնամասշտաբ ծրագիր է իրականացնում. «Կառավարությունն իրականացնում է «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագիրը, և մի քանի տարի անց Հայաստանում նմանօրինակ դահլիճների խնդիր չենք ունենա, սակայն մասնավոր նախաձեռնությունները ևս շատ կարևոր են, քանի որ յուրաքանչյուրս դպրոցում անելիք ունենք»:

Արարատի մարզի Աբովյան գյուղի դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցչուհի Գոհար Գևորգյանը, որը թեթև աթլետիկայի Հայաստանի չեմպիոն է, խոստանում է նոր մարզադահլիճում նոր չեմպիոններ կրթել:

Դպրոցը շուրջ 200 աշակերտ ունի, որոնք նաև հաջողություններ են գրանցել տարբեր մարզաձևերում:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 18:19:20