Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ավարտվել է Այնթապ-Մխչյան-Արտաշատ-Այգևան ավտոճանապարհի հիմնանորոգումը

02.02.2023

Ավարտվել է Հ-8, /Մ-2/-Այնթապ-Մխչյան-Արտաշատ-Այգևան-/Մ-2/ հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ21+200-կմ 26+400 և կմ30+000-կմ33+500 հատվածների հիմնանորոգումը։

8.7կմ ընդհանուր երկարությամբ 2 ճանապարհահատվածներն անցնում են Արարատի մարզով։ Շինաշխատանքները կատարվել են ՀՀ պետական բյուջեի միջոցներով։

Ձևավորված մասնագիտական հանձնաժողովը կատարված շինարարական աշխատանքները հունվարի 27-ին դիտարկել է տեղում: Շինարարին տրվել է ժամանակ հանձնաժողովի կողմից հայտնաբերված փոքր թերությունները վերացնելու համար, որից հետո միայն ճանապարհը կընդունվի շահագործման։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-05-14 17:55:39